Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով 5000 մետր մրցատարածությունը: ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի 1-ին՝ մարզային փուլը, որին 381 դպրոցի 2667 աշակերտ է մասնակցել:

Եզրափակիչ փուլի 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:

Հաղթող թիմերին պարգևները հանձնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հերթական մրցաշարի առիթով և գոհունակությամբ նշել, որ ամեն տարի մրցաշարին մասնակցող դպրոցների և աշակերտների թիվն աճում է: Վարչապետը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, մասնավորապես, որ այս տարվանից նախատեսվում է լողի մրցաշարն անցկացնել դպրոցականների ձևաչափով՝ լողավազաններում: Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է հեղինակային երգի դպրոցականների փառատոն անցկացնել. «Մենք ուզում ենք, որ համայնքների, երեխաների, ուսուցիչների համար դասապրոցեսից դուրս դպրոցը շարունակի մնալ կյանքի կենտրոն: Դպրոցը, իսկապես, մեր կյանքի կիզակետն է, մանավանդ, որ մենք հիմա ինչից խոսում ենք, հասկանում ենք, որ բոլոր հարցերի լուծումն անցնում է կրթության միջոցով: Նույնիսկ՝ հանրային առողջապահության ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ կապված են մեր կյանքի ոճից, որտեղ ոչ թե ուզում ենք ինչ-որ բան պակասեցնել, այլ ուզում ենք կյանքի ոճի մեջ ավելի շատ շարժում, սպորտ, ֆիզկուլտուրա ունենալ, որպեսզի կյանքն ավելի երկար և ավելի հաճույքով կարողանանք վայելել»։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մրցաշարի կազմակերպման, անցկացման համար և ընդգծել լավագույն այս ավանդույթների շարունակականության ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը: