Թրամփը ստանում է ԱՄՆ Գերագույն դատարանի աջակցությունը․ սահմանափակվել է ցածր ատյանի դատարանների իրավասությունը

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

ԱՄՆ Գերագույն դատարանը կանգնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողքին ծնունդով քաղաքացիություն ստանալու իրավունքի վերաբերյալ գործերում՝ սահմանափակելով ցածր ատյանի դատարանների հնարավորությունները՝ ամբողջ երկրի մակարդակով խոչընդոտելու Սպիտակ տան ղեկավարի քաղաքականությանը։ Վաշինգտոնում կոնսերվատիվ դատավոր Էմի Քոնի Բարեթը համապատասխան որոշում է կայացրել ուրբաթ օրը՝ հունիսի 27-ին։

Արդյունքում՝ Գերագույն դատարանը՝ վեցն ընդդեմ երեքի ձայների հարաբերակցությամբ, որոշել է, որ ցածր ատյանի դատարանները իրենց գործողություններով «հավանաբար գերազանցել են Կոնգրեսի կողմից դաշնային դատարաններին տրված լիազորությունները», հայտնում է DW-ն։

Այսպիսով, սահմանափակվել է ցածր ատյանի դատարանների իրավասությունը՝ արգելափակելու Թրամփի հրամանը, որով արգելվում է քաղաքացիություն տալ ապօրինի ներգաղթյալների երեխաներին։ Այդ դատարաններին հանձնարարվել է վերանայել իրենց վճիռները։ Reuters գործակալությունը նշել է, որ այս որոշումը չի անդրադառնում Թրամփի այդ որոշման օրինականության հարցին։

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփն անձամբ էր նշանակել Բարեթին այդ պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան և հայտարարել, որ Գերագույն դատարանը վերջ է դրել «ծայրահեղ ձախ դատավորների իշխանության չարաշահմանը»։

«Գերագույն դատարանը հսկայական հաղթանակ է տարել Սահմանադրության, իշխանության բաժանման և օրենքի գերակայության պաշտպանության գործում»,-ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը ծնունդով քաղաքացիություն տրամադրելու սահմանափակման մասին հրամանագիրը ստորագրել էր իր երդմնակալությունից՝ հունվարի 20-ից հետո։

Գերագույն դատարանի այս որոշմանն արձագանքել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը՝ այն անվանելով «հաղթանակ՝ ամերիկյան ժողովրդի պաշտպանության և անվտանգության համար»։

«Եթե այդ ակտիվիստ-դատավորներն իրենց ուզածին հասնեին, ապա օտարերկրացիները, որոնք այնքան վայրագ են իրենց պահում, որ նույնիսկ իրենց երկրները հրաժարվում են նրանց ընդունելուց, այդ թվում՝ մարդասպաններ, մանկապղծողներ ու թմրամատակարարներ, ազատորեն շրջելու էին ամերիկյան փողոցներում»,-ասված է նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է նաև, որ այժմ Ներքին անվտանգության աշխատակիցները կարող են «իրականացնել իրենց օրինական լիազորությունները» և արտաքսել միգրանտներին առանց վավերական փաստաթղթերի՝ «դեպի այն երկիրը, որը պատրաստ է նրանց ընդունել»։