Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելու կոչի հոդվածով
Հասարակություն
26.06.2025 | 16:27
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Վարույթը Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։
Աջապահյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վարույթի մասին տեղյակ չէ, իրեն որևէ իրավապահ մարմին չեն հրավիրել։
Արաքս Մամուլյան