Էրդողանը կարծում է, որ Թեհրանը չի փակի Հորմուզի նեղուցը

Լուրեր

10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
Բոլորը

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաագայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակման հարցին։

«Հորմուզի նեղուցի փակումը մեծ խնդիրներ կառաջացնի։ Մենք կարծում ենք, որ Իրանը նման քայլի չի դիմի: Վերջին լարվածությունը մեզ կրկին հիշեցրեց, թե որքան կարևոր է էներգետիկ անվտանգությունը»,-ասել է նա։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է սեփական էներգետիկ պաշարները մեծացնելու համար՝ ասելով, որ դրանք արդյունահանում են բազմաթիվ վայրերում՝ Գաբարի նավթից մինչև Սև ծովի բնական գազ, և որ իրենք փորձում են մեծացնել այդ պաշարները։

«Մենք աշխատում ենք կրճատել մեր ներմուծումը և ավելացնել մեր արտադրությունը՝ էներգետիկայի ոլորտում լիովին անկախ դառնալու նպատակով։ Մեր վերջնական նպատակն է Թուրքիան դարձնել ռեսուրսների և տեխնոլոգիաների արտահանող երկիր։Տեղի ունեցածը հստակ ցույց տվեց, որ էներգետիկան երկրների գոյատևման հարց է։ Երկու օր առաջ լուր տարածվեց։ Նրանք ասացին. «Իրանը կտրել է բնական գազի մատակարարումը»։ Ես անմիջապես քննարկեցի այս հարցը իմ էներգետիկայի նախարարի հետ, որը կապ է  հաստատել իր գործընկերոջ հետ»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իրականում նման իրավիճակ չկա։

«Մենք նաև զրուցել ենք Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։ Մենք նույնիսկ չենք քննարկում այնպիսի իրավիճակի հնարավորությունը, ինչպիսին է մեր բնական գազի մատակարարման դադարեցումը։ Այս պահին մեր բնական գազը գալիս է Իրանից։ Մենք որևէ խնդիր չունենք»,-նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ֆոնին՝ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի նեղուցը փակելու վերաբերյալ, այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ խորհրդարանը կողմ է այդ միջոցառմանը։

Նավթի և գազի համաշխարհային տարանցման մոտ 20%-ն իրականացվում է հենց այս նեղուցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի