Եթե ՀԱՊԿ գործընկերները, ՌԴ-ն հանդես չգան քաղաքական հայտարարություններով, ՀՀ-ն վերջնական որոշում կկայացնի․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

«Հայաստանն ուղիղ տեքստով ասում է՝ ՀԱՊԿ-ում իրավիճակն այսպես չի կարող երկար մնալ»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է։ Կրեմլից արձագանքել էին՝ նշելով, որ Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ։

ԱԳՆ-ից էլ հայտարարել էին, որ Հայաստանը դադարեցրել է այս կազմակերպության ֆինանսավորումը և ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Դրա հետ մեկտեղ, ըստ արտաքին գերատեսչության, Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024 թվականի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ։

Նիկոլ Փաշինյանն անցած տարի հունիսի 12-ին՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, ակնարկել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Վարչապետը, խոսելով Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին, շեշտել էր՝ «մենք կորոշենք՝ երբ դուրս գալ այդ դաշինքից»։

2024 թվականին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինչպես նաև՝ ինքնիշխանության և պետականության համար։

Մանյա Պողոսյան