«Սիոնիստական ռեժիմը գրեթե փլուզվեց իրանական հարվածների տակ»․ Խամենեին շնորհավորել է իրանցիներին «Իսրայելի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ»

Լուրեր

06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելի հարձակումից հետո արդեն երրորդ հեռուստատեսային ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին։

«Ես պետք է շնորհավորեմ Իրանի մեծ ազգին այս հարցում։ Նախ՝ շնորհավորում եմ սիոնիստական ​​կեղծ ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Ամբողջ աղմուկի, բոլոր պնդումների հետ մեկտեղ սիոնիստական ​​ռեժիմը գրեթե փլուզվեց և ոչնչացվեց Իսլամական Հանրապետության կողմից հասցված հարվածների տակ։ Այն միտքը, որ Իսլամական Հանրապետությունը կարող է նման հարվածներ հասցնել ռեժիմին, նրանց մտքում և երևակայության մեջ չէր անցնում, և դա տեղի ունեցավ», – ասել է Խամենեին։

Նա նշել է, որ երկրորդ շնորհավորանքը կապված է «Իրանի հաղթանակի հետ ամերիկյան ռեժիմի նկատմամբ»։

«Ամերիկյան ռեժիմը մտավ ուղղակի պատերազմի մեջ, քանի որ զգաց, որ եթե չմտնի, սիոնիստական ​​ռեժիմը լիովին կոչնչանա։ Բայց այս պատերազմից ոչինչ չշահեց։ Այստեղ էլ Իսլամական Հանրապետությունը հաղթեց և դրա դիմաց Ամերիկային ուժեղ ապտակ հասցրեց»,-հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:

«Նրանք հարձակվեցին մեր միջուկային օբյեկտների վրա, ինչը, իհարկե,  արժանի է միջազգային դատարաններում քրեական հետապնդման, բայց նրանք չկարողացան որևէ կարևոր բան անել: Միացյալ Նահանգների նախագահը անսովոր ձևով չափազանցրեց իրադարձությունները, և պարզվեց, որ նրան անհրաժեշտ էր այս չափազանցությունը. յուրաքանչյուր ոք, ով լսեց այդ խոսքերը, հասկացավ, որ այս խոսքերի շղարշի տակ թաքնված էր մեկ այլ ճշմարտություն»,- ասել է Խամենեին։

Նա նշել է, որ Իրանը «հաղթել է»՝ հարձակվելով տարածաշրջանի կարևոր ամերիկյան բազաներից մեկի՝ Ալ-Ուդեյդի վրա և որոշակի վնաս պատճառել: Ըստ Իրանի առաջնորդի՝ նույն մարդիկ, ովքեր այլ դեպքում չափազանցրել էին միջադեպը, փորձեցին այն նվազագույնի հասցնել այս դեպքում՝ ասելով, որ ոչինչ չի պատահել։ Եվ այն փաստը, որ Իրանը մուտք ունի տարածաշրջանի կարևոր ամերիկյան կենտրոններ և կարող է միջոցներ ձեռնարկել դրանց դեմ, երբ անհրաժեշտ համարի, փոքր միջադեպ չէ, այլ խոշոր միջադեպ է, և այս միջադեպը կարող է կրկնվել ապագայում. եթե հարձակում իրականացվի, գինը անպայման բարձր կլինի։

Խամենեին նշել է, որ երրորդը Իրանի ազգի «արտակարգ միասնության և համաձայնության» շնորհավորանքն է․

«Փա՛ռք Աստծո, մոտ իննսուն միլիոն բնակչություն ունեցող ազգը, միասնական, մեկ ձայնով, ուս ուսի, կողք կողքի, առանց որևէ տարբերության իրենց արտահայտած պահանջների և մտադրությունների մեջ, կանգնեց, կարգախոսներ վանկարկեց, խոսեց, աջակցեց զինված ուժերին  և այսուհետ էլ նույնը կլինի։ Իրանցի ազգը ցույց տվեց իր մեծահոգությունը, իր ակնառու և առանձնահատուկ անհատականությունն այս հարցում և ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում այս ազգի մեկ ձայնը կլսվի»։

Նա նաև անդրադարձել է Թրամփի հայտարարություններից մեկին, որում ԱՄն նախագահը ասել էր, որ «Իրանը պետք է հանձնվի»։ «Նրա հայտարարությունը բացահայտեց մի ճշմարտություն. ամերիկացիները հեղափոխության սկզբից ի վեր հակամարտության մեջ են եղել իսլամական Իրանի հետ, նրանք հարձակվել են, և ամեն անգամ ունեն արդարացում. մեկ՝ մարդու իրավունքներ, մեկ՝ ժողովրդավարության պաշտպանություն, մեկ՝ կանանց իրավունքներ, մեկ՝ հարստացում, մեկ՝ միջուկային հարց, մեկ՝ հրթիռների արտադրության հարց։ Նրանք տարբեր արդարացումներ են բերում, բայց հարցի էությունը ոչ այլ ինչ է, քան «Իրանի հանձնվելը»»,- հայտարարել է Խամենեին՝ նշելով, որ  այդ մարդը բացահայտել է այդ ճշմարտությունը և ցույց տվել, որ ամերիկացիները կբավարարվեն միայն Իրանի հանձնվելով և Իրանի ազգը պետք է իմանա, որ սա է Ամերիկայի հետ հակամարտության պատճառը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ  Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր՝ Իսրայելը «մեծ հաղթանակ» է տարել Իրանի դեմ իր արշավում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի