News.am-ը դատի է տվել Ալեն Սիմոնյանին. պահանջում է հերքում և 1 մլն դրամ փոխհատուցում

Լուրեր

30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

News.am լրատվական կայքը քաղաքացիական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հերքել իր իսկ ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառման մեջ տեղ գտած որակումները և որպես զրպարտության փոխհատուցում՝ պահանջել 1 մլն դրամ։ Ինչպես Factor TV-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, հայցի համար հիմք է հանդիսացել Սիմոնյանի մայիսի 17-ի գրառումը, որտեղ ԱԺ նախագահը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 4 լրատվամիջոցների ներկայացուցիչների լուսանկարը՝ նախագահի հետ հարցազրույցի ժամանակ կատարված և կից գրել․

«Դե ինչ, խուճապի մեջ ՔՊ-ին մեղադրող լրատվամիջոցները գնացել են իրենց սեփականատիրոջ մոտ հարցազրույց վերցնեն: Նա դուրս է եկել իր քարանձավից, որովհետև պոչը տրորվել է, դուրս է եկել պաշտպանվի, արդարանա, որ ինքը Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը չի, որ մարդասպան չի, որ թալանչի չի, 100.000.000 դոլարը ու մնացած գույքերը օրինական Ղարաբաղից բերած փողեր են, և այլն, և այլն: Դուրս է եկել, որ ատելություն սփռի, դեմքի մուսկուլներով խաղա, ուժ ցույց տա, համ էլ իր ԱԺ աջարակիցներին պաշտպանի: Բայց վախեցած օտարը նույնիսկ չի համարձակվել բաց ասուլիս անել, ուղիղ ասուլիս անել, կանչել է կառավարելի լրատվամիջոցներին, մոնտաժի ենթարկելու հնարավորությունն է պահել: Ինքն իրեն է հարցազրույց տվել, կարճ ասած: Արի, արիի՜, դուրս արի, մենք քեզ վաղուց էինք սպասում»,- գրել էր Սիմոնյանը։

Լրատվամիջոցը դատարանից պահանջում է «պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Alen Simonyan (Ալեն Սիմոնյան)» էջի միջոցով բոլորին հասանելի եղանակով հրապարակայնորեն հերքել 17.05.2025թ-ին, ժամը 22:39-ին կատարված հրապարակման մեջ տեղ գտած Հայցվորի գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները՝ «լրատվամիջոցները գնացել են իրենց սեփականատիրոջ մոտ հարցազրույց վերցնեն», «կանչել է կառավարելի լրատվամիջոցներին, մոնտաժի ենթարկելու հնարավորությունն է պահել, ինքն իրեն է հարցազրույց տվել» և որպես հետևանք պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին www.facebook.com սոցիալական կայքում իր էջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ»։

Լրատվամիջոցի հայցը հունիսի 17-ին ընդունվել է վարույթ, այն մակագրվել է Թաթուլ Ղուկասյանին։

Ռոզա Վարդանյան