Թրամփի և Նեթանյահուի զրույցից հետո իսրայելական ինքնաթիռները ոչ մեծ հարված են հասցրել իրանական ռադարին

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի հյուսիսում գտնվող իրանական ռադարին փոքր հարված են հասցրել, գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։ Հարվածը եղել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռի արձակման պատասխանը այսօր առավոտյան հրադադարի սկսվելուց հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր  Truth Social-ում գրառման մեջ Իսրայելին կոչ էր արել չգցել այդ ռումբերը։

Հաղորդվում է, որ այնուհետև Թրամփը և Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, նրանք համաձայնել են, որ Իրանի կողմից հրադադարի խախտման դեպքում հարված կհասցվի մեկ «խորհրդանշական» թիրախի։

Հետագա գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա, բայց կանի «բարեկամական ինքնաթիռների բարեկամական ալիք»։

Նշվում է, որ Իսրայելը նվազեցրել է Իրանի դեմ ուղղված իր պատասխան հարվածը Թրամփ-Նեթանյահու հեռախոսազրույցից հետո, և կործանիչների մեծ մասը վերադարձրել իրենց դիրքերը։ Պարզ չէ, թե որքան լայնածավալ հարված էր սկզբում պլանավորել Իսրայելը։

Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Կասպից ծովի մոտ գտնվող հյուսիսային Բաբոլ և Բաբոլսար քաղաքներում պայթյուններ են լսվել և հակաօդային պաշտպանության ակտիվություն է նկատվել։ Հաղորդվում է, որ Թեհրանում պայթյուններ են լսվել։

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատում է, որ նա խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Զրույցի ընթացքում նախագահ Թրամփը արտահայտել է իր անսահման գնահատանքը Իսրայելի նկատմամբ, որը հասել է իր բոլոր պատերազմական նպատակներին։ Նախագահը նաև վստահություն է հայտնել հրադադարի կայունության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ․«Նախագահ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնացել հետագա հարձակումներից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի