Ինչ դեպք են փորձել կոծկել Վաղարշապատի բաժնի ոստիկանները․ մանրամասներ քրեական վարույթից

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Վաղարշապատի բաժնի՝ ծանր հանցագործության մեջ մեղադրող ոստիկանների գործն ուղարկվել է դատարան։ 

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում  առկա են տեղեկություններ այն մասին, թե ովքեր են մեղադրյալ անձինք, ինչպես նաև, թե, ըստ մեղադրանքի՝ ինչ գործողությունների միջոցով են թաքցրել հանցագործության դեպքը։

Մասնավորապես՝ ըստ գործի, Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Պարգև Ղարիբյանը  2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ հերթապահության գրաֆիկում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գործող «Լիաննա Գարդեն Հոլլ» ռեստորանային համալիրում տեղի ունեցող կռվի և վիճաբանության մասին 2024 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 00:25-ին և 00:30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահից ստացված ահազանգերի հիման վրա օպերատիվ խմբի անդամներ, նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարեն Հակոբի Ավագյանի, նույն բաժանմունքի ավագ տեսուչ Սարգիս Բենիկի Գաբրիելյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հայկ Վարդանի Բուդուրյանի հետ միասին ժամանել են նշված ռեստորանային համալիր, որտեղ իրենց ժամանման պահին գտնվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկներ Բախշիկ Արմենի Շաղբաթյանը, Նաիրի Արսենի Մկրտչյանը, Արթուր Հրանտի Թոխաթյանը, Նարեկ Արայիկի Բաբայանը, Կարեն Զորիկի Մակարյանը և Ալեքսեյ Անդրանիկի Մկրտչյանը:

Դեպքի վայրում պարեկային ծառայողներից և ռեստորանային համալիրի աշխատակիցներից տեղեկանալով ռեստորանային համալիրի հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած ծածկռտուքի, դրա մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ ստանալու, հնչեցված հայհոյանքների մասին, ինչպես նաև անձամբ տեսնելով դեպքի վայրում թափված արնանման հետքեր, գետնին ընկած ակնոց և հագուստ՝ իրենց հայտնի դարձած ծեծկռտուքի և դեպքի վայրում հայտնաբերված արնանման հետքերի մասին Կարեն Ավագյանը և Պարգև Ղարիբյանը հեռախոսազանգերի միջոցով զեկուցել են ոստիկանության բաժնի պետի պարտականությունները կատարող Արմեն Շոթայի Կարապետյանին, ումից ստանալով ոստիկանության բաժին վերադառնալու մասին ապօրինի հանձնարարություն՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն Պարգև Ղարիբյանն օպերատիվ խմբի անդամների հետ միասին վերադարձել է ոստիկանության բաժին:

Դեպքի իրական հանգամանքները թաքցնելու նպատակով Կարեն Ավագյանի կողմից ինչպես դեպքի վայրում գտնվելու ընթացքում, այնպես էլ դեպքից մի քանի օր անց կազմվել են տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ՝ խեղաթյուրված տվյալներ պարունակող արձանագրություններ և վերադասին հասցեագրված զեկուցագրեր առ այն, թե, իբր, ռեստորանային համալիրի հաճախորդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նրանց միջև քաշքշուկ, ծեծկռտուք և մարմնական վնասվածք ստացող անձինք չեն եղել, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկային ծառայողներ՝ Նաիրի Մկրտչյանը և Արթուր Թոխաթյանը, իրենց հերթին, պարեկային ծառայողների և օպերատիվ խմբի միջև տեղի ունեցած քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրել են տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ՝ խեղաթյուրված տվյալներ պարունակող տեղեկատվություններ առ այն, թե իբր ահազանգով դեպքի վայր մեկնելիս՝ ժամանման պահին հավաքված մարդիկ չեն եղել, ժամանել են նաև Վաղարշապատի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը, որոնց ցուցաբերել են դեպքի կատարման վայրի հանգամանքների պարզաբանման ուղղությամբ օգնություն:

Արդյունքում, Պարգև Ղարիբյանը, նույն բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Կարապետյանի, օպերատիվ խմբի անդամներ Կարեն Ավագյանի, Հայկ Բուդուրյանի, Սարգիս Գաբրիելյանի, ինչպես նաև պարեկային ծառայության աշխատակիցներ Նաիրի Մկրտչյանի, Բախշիկ Շաղբաթյանի, Արթուր Թոխաթյանի և Նարեկ Բաբայանի հետ միասին նախնական համաձայնությամբ խմբի կազմում չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկվել ենթադրյալ հանցանք կատարողների և տուժողների վերաբերյալ տեղեկություններ պարզելու ուղղությամբ, չեն պահպանվել դեպքի վայրը և ապացույցները, չի ներկայացվել առերևույթ հանցանքի մասին հաղորդում, ինչի հետևանքով առերևույթ կատարված հանցանքը և այն կատարած անձինք չեն բացահայտվել՝ այդպիսով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչպես նաև խաթարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բնականոն գործունեությունը:

Ըստ Նաիրա Մկրտչյանի մեղադրանքի՝ նա,  դեպքի վայրում ռեստորանային համալիրի աշխատակիցներից տեղեկանալով տեղի ունեցած ծեծկռտուքի, դրա մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ ստանալու մասին, ինչպես նաև անձամբ տեսնելով դեպքի վայրում արնանման հետքեր, գետնին ընկած ակնոց, հագուստ, արնանման հետքերով քաղաքացիների, քթի շրջանում մարմնական վնասվածք ստացած քաղաքացու, ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն, որպես լրացուցիչ ուժ ներգրավված և դեպքի վայրում գտնվող նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Կարեն  Մակարյանի հորդորով՝ միջոցներ չի ձեռնարկել դեպքի վայրը սահմանազատելու ուղղությամբ, այնուհետև  իսկ հեռախոսազանգի միջոցով ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ Բարեղամ Նազարյանին զեկուցելով դեպքի վայրում իրավիճակը կայունանալու հանգամանքի մասին՝ վերջինիցս ստացել է ցուցում՝ համաձայնեցնել պարեկային ծառայության մյուս կարգախմբի և օպերատիվ խմբի հետ՝ ահազանգի ընթացքը չտարբերվող բովանդակությամբ լուծելու նպատակով:

Ըստ Բարեղամ Նազարյանի մեղադրանքի՝ նա,  Կարեն Մակարյանից և Արթուր Թոխաթյանից հեռախոսազանգի միջոցով տեղեկացել է  դեպքի վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի, դրա մասնակիցների կողմից շշերով միմյանց գլխի հատվածներում հարվածներ հասցնելու, դեպքի վայրում արնանման հետքերի, պատռված հագուստների, կոտրված և գետնին ընկած ակնոցի առկայության մասին, և Արթուր Թոխաթյանին, Նարեկ Բաբայանին և Նաիրի Մկրտչյանին ցուցում է տվել ահազանգերի ընթացքը լուծելիս համաձայնեցնել միմյանց՝ պարեկային ծառայության կարգախմբերի և օպերատիվ խմբի հետ՝ ահազանգի ընթացքը չտարբերվող բովանդակությամբ լուծելու նպատակով՝ դեպքի վայրում իրավիճակը կայունանալու հանգամանքով պայմանավորված:

Գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։

Արաքս Մամուլյան