Ամերիաբանկը բացում է ուղիղ ճանապարհ դեպի ֆոնդային բորսա․ MyInvest-ը տրամադրում է հասանելիություն AMXTrader-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ միանալ Հայաստանի ֆոնդային բորսայի AMXTrader առևտրային համակարգին։ Այս նորարարական քայլը նշանավորվեց բորսայում ավանդական զանգի հնչեցմամբ։

Այժմ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց MyAmeria բջջային հավելվածից ուղիղ ներկայացնել առուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են առևտրային համակարգում։ Ամերիաբանկի այս քայլը ոչ միայն զգալիորեն արագացնում է գործարքները, այլև վերացնում է թղթային փաստաթղթաշրջանառության անհրաժեշտությունը և նվազեցնում մարդկային սխալների ռիսկը։ Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, թե՛ ֆինանսական կազմակերպության համար։

MyInvest-ը Ամերիաբանկի թվային ներդրումային հարթակն է, որն ապահովում է մուտք ավելի քան 30 միջազգային շուկա՝ 20,000-ից ավելի բաժնետոմսերի և պարտատոմսերի հասանելիությամբ։ Հաճախորդները կարող են գործարքներ իրականացնել նաև պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն՝ նպաստելով բորսայի ակտիվության աճին։

Այս նոր հնարավորությունն ամրապնդում է Ամերաբանկի դիրքը որպես թվայնացման առաջամարտիկ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, արագ և ճշգրիտ գործիք ներդրումների կառավարման համար։

Ամերիաբանկից ընդգծում են՝ ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ևս մեկ կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելն ու կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նման ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, թափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան