Իսրայելից տարհանվելու հարցով հայերը դիմել են դեսպանատուն․ ՀՀ-ն տարհանում չի իրականացրել

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանից քաղաքացիների հոսքը չի տարբերվում նախորդ տարվա ծավալից։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրանա-իսրայելական պատերազմով պայամանվորված քանի քաղաքացի է եկել ՀՀ։

«Մենք ունենք անհատներ, որոնք եկել են ՀՀ-ում անվտանգ ապաստան գտնեն ժամանակավորապես, բայց այդ թիվը մեծ չէ։ Մարդիկ գալիս են, քանի որ ՀՀ-ում տուն ունեն, քաղաքացիություն ունեն, գալիս են նաև մարդիկ, որոնք տեղում որոշում են, թե ինչ են անելու»,-ասաց հանձնակատարը։

Սինանյանի փոխանցմամբ՝ պատերազմի 11 օրերի ընթացքում ՀՀ կառավարությանը կացարանով ապահովելու հարցով մեկ ընտանիք է դիմել։

«Երեկ մեզ դիմեց մի ընտանիք՝ հինգ հոգուց բաղկացած, ասացին, որ կացարանի կարիք ունեն, կարճաժամկետ լուծել ենք այդ խնդիրը։ Ընդհանրապես եկողների մեծ մասը Իրանի քաղաքացիներ են, բայց մեզ չեն դիմում, ինքնաբավ են»,-ասաց նա։
Խոսելով Իսրայելում ապրող հայերի մասին Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ դեսպանատանը կա մինչ 10 անձի ցուցակ, որոնք ցանկացել են, որ ՀՀ-ն իրենց տարհանի Իսրայելի տարածքից։

«Չի կազմակերպվել նրանց դուրս գալը, իրենք նախ պետք է ցույց տան, թե ինչու իրենք չեն կարողանում դուրս գալ։ Այս առումով Իսրայելն ավելի շատ ապահով վիճակում է քան Իրանը։ Օդային դարպասը փակ է, բայց ակտիվ ցամաքային կապ ունեն հարևան երկրների հետ, թե՛ Հորդանանի, թե՛ Եգիպտոսի, թե՛ Կիպրոսի հետ ծովային։ Իսրայելից դուրս գալը նույն խնդիրները չի առաջացնում, ինչ Իրանից։ Այս պահին տարհանման հարց չի բարձրացել»,-ասաց նա։

 

Նարեկ Կիրակոսյան