Սպիտակ տունը վերահաստատում է՝ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացրել է» Իրանի միջուկային օբյեկտները

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ Իրանի միջուկային օբյեկտներն «ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են», գրում է CNN-ը։

«Մենք վստահ ենք, այո՛, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են, ինչպես նախագահն ասաց շաբաթ երեկոյան ազգին ուղղված իր ուղերձում, և մենք բարձր վստահություն ունենք, որ այնտեղ, որտեղ տեղի են ունեցել այդ հարվածները, պահվել է Իրանի հարստացված ուրանը»,- ասել է նա ABC-ի «Good Morning America» հաղորդման ժամանակ։

Լիվիթն ասել է, որ նախագահը չէր հրամայի հարվածներ հասցնել՝ առանց արդյունքի վերաբերյալ վստահ լինելու։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին չէր կարողացել  հաստատել Իրանի միջուկային նյութերի պաշարների գտնվելու վայրը՝ կոչ անելով թույլ տալ տեսուչներին անվտանգ վերադառնալ երկիր՝ «իրավիճակը գնահատելու համար»։

Կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում Գրոսսին ասել էր, որ Իրանը պահեստավորել է մոտ 400 կիլոգրամ (880 ֆունտ) ուրան, որը հարստացված է մինչև 60%, ինչը շատ հեռու չէ միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ 90% հարստացումից։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը երեկ հայտարարել էր, որ քանի որ հարվածների ազդեցության գնահատումը դեռևս շարունակվում է, «շատ վաղ է» մեկնաբանել, թե արդյոք Իրանը դեռևս պահպանում է որոշակի միջուկային կարողություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի