142 միլիոն դրամ․ ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։

«Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է»,- հայտնում են ՊԵԿ-ից՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնահամալիրի տարածքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։

«Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ՝ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամ երկրներից և Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային և մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ և խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի և ԱԱՀ-ի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում, ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավել քան 142 միլիոն դրամի վնաս։
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և էլեկտրոնային ծխախոտներ։
Ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են, հետևաբար, ցանկացած խախտում կարող է բացահայտվել։

Թեմայի առնչությամբ, հավելենք նաև, որ  Factor.am-ը ամիսներ առաջ ուսումնասիրել էր ծխախոտային շուկան, շրջել վաճառակետերով և բազմաթիվ խախտումներ արձանագրել։