Արտակ Գալստյանին զրկել մանդատից․ ավագանու անդամը որոշման նախագիծ է ներկայացրել

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է վաղաժամկետ դադարեցնել «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է ավագանու՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում։

Գրիգորյանը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ Գալստյանը չի ներկայացել ավագանու բոլոր՝ հերթական և արտահերթ թվով 17 նիստերից 17-ին, այն դեպքում, երբ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել նիստերին։

Հայկ Գրիգորյանը նաև նշել է, որ Արտակ Գալստյանը, հանդիսանալով Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է հանձնաժողովի բոլոր՝ թվով 11 նիստերից 11-ից:

«Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Համաձայն Երևան քաղաքի ավագանու 26 հոկտեմբերի 2021թ. N 454-Ա որոշման 4-րդ կետի` Երևան քաղաքի ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ընդգծենք, որ Արտակ Գալստյանը տնային կալանքի մեջ է և դա է պատճառը, որ նա չի ներկայանում նիստերին։

Հայկ Գրիգորյանը նկատում է, որ այդ պարագայում օրենքով նախատեսված որևէ հիմք՝ բացատրությունը հարգելի համարելու համար առկա չէ։

Երևանի ավագանին՝ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, ավագանու մի քանի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է նույն՝ նիստերին չներկայանալու հիմքով։ Ավագանու անդամները եղել են ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցություններից։ Նրանց թվում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

Արփի Հակոբյան