Անահիտ Ավանեսյանը՝ տուբդիսպանսերը Երևան տեղափոխելու և բուժանձնակազմի հավանական կրճատումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որոշակի հիվանդությունների սպասարկման ծավալները զարգացման տեմպերին համահունչ նվազում են»,- առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս հիմնավորումն է ներկայացրել Factor TV-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Թոքաբանության ազգային կենտրոնի» և «Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի» միավորմանը։

«Այս պահին մենք իրականացրել ենք իրավաբանական միավորում։ Այսինքն՝ դեռ ֆիզիկապես տեղափոխման փուլին չենք հասել։ Նորքում կառուցվում է ինֆեկցիոն հիվանդությունների նոր կենտրոն։ Մեր նպատակն է, որ նմանատիպ մի կենտրոն կառուցվի նաև տուբերկուլոզով հիվանդների սպասարկման համար։ Ունենալու ենք ինֆեկցիոն հիվանդությունների մեկ կենտրոն»,- ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մասնավորապես տուբերկուլոզով հիվանդները բարձրորակ դեղորայք են ստանում տնային պայմաններում, ուստի՝ շենքային պայմանների պահպանման համար ծախս կատարելն արդյունավետ չէ։

«Թոքաբանության ազգային կենտրոնը» գտնվում է Աբովյան քաղաքում։ Հարցին, թե երբ կտեղափոխվեն կենտրոնի ծառայությունները Երևան, նախարարը պատասխանեց, որ դա կախված է Նորքում կառուցվող շենքի շինարարական աշխատանքների ավարտից։ Ներկայում կենտրոնի աշխատակիցների շրջանում մտավախություն կա, որ օպտիմալացման հետևանքով կարող են գործազուրկ դառնալ։ Հարցին, թե ինչ լուծումներ են առաջարկվում բուժանձնակազմին, նախարարն արձագանքեց․ «Մեր բուժաշխատողներին որոշակի առաջարկներ ենք ներկայացնում՝ օրինակ՝ մոտակա մարզերում զբաղվածություն ապահովելով։ Վերապատրաստում անցնելուց հետո, ցանկության դեպքում, կկարողանան աշխատանք գտնել»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը նշեց, որ դեռևս չի քննարկվել, թե ինչ նպատակի կծառայի «Թոքաբանության ազգային կենտրոնի» ներկայիս շենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան