Կանխիկ գումար ու բենզին չկա, ծանր խցանումներ են․ ՀՀ եկած իրանահայ

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հինգշաբթի սկսվեց հարձակումը, կիրակի մեզ փոխանցեցին, որ Իսրայելի ՊՆ-ը հայտարարել է՝ դատարկել Թեհրանի երրորդ քաղաքամասը բնակչությունից․ ռմբակոծություն է սպասվում»,- Factor.am-ի հետ զրույցում պատմում է Իրանի և Իսրայելի միջև հակամարտության հետևանքով Թեհրանից Հայաստան եկած  Մարո Այվազյանը։

Մարոն ամուսնու, աղջկա և փեսայի հետ երկուշաբթի լուսաբացին է ուղևորովել դեպի հայ-իրանական սահման։ Ասում է՝ երեքշաբթի երեկոյան նոր կարողացել են անցակետ հասնել։ 

«Ճանապարհին խցանումը շատ էր։ Մայրուղիներով անցնելի շատ ծանր հրդեհների, ծուխերի ականատես ենք եղել։ Ռմբակոծվող օբյեկտների տարածքները, ճանապարհները ընդհանրապես փակում են, որ ժողովուրդը չմոտենա։ Ծանր երթևեկություն էր մինչև սահման հասնելը»,- ասում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հայերի մի մասը գերադասել է գնալ Թեհրանի շրջակա քաղաքներ, որտեղ ռմբակոծությունները հազվադեպ են։ Մարոն պատմում է, որ բենզին ձեռք բերելն էլ բարդ է եղել, իսկ մեքենայով երկրից դուրս գալու համար պետք է և՛ հնարավորություն ունենաս, և՛ երկրից դուրս գալու իրավունք։ Նրա խոսքով՝ բանկերը փակ են, հնարավոր չէ իրանական ռիալը դոլարի փոխել։

«Շատ հարազատներ, ընկերներ գերադասել են դեռ մնալ կա՛մ Թեհրանում, կա՛մ Թեհրանի շրջակայքում, որովհետև դուրս գալը հիմա դժվար է, կանխիկ գումար ձեռք բերելու միջոց չկա, բենզինի հարց կա, տրանսպորտի միջոցները քիչ են, իսկ գները՝ բարձր։ Սրանք բոլորը պատճառ  են եղել, որ մեր հայրենակիցները ուրիշ ելքեր ընտրեն, այլ բնակավայրեր գնան»,- ասում է Մարո Այվազյանը։

Անդրադառնալով հայ-իրանական սահմանն անցնելուն՝ նշում է՝ հանգիստ և առանց խոչընդոտ են անցել։

«Նույն րոպեին, որ մենք անցակետ հասանք, երկու մեծ ավտոբուս՝ ամեն մեկը 40 ճամփորդ բերեցին իջեցրին, և մենք անցանք շատ հանգիստ, լավ, թե՛ Իրանի մասում, թե՛ Հայաստանի։ Մենք այնտեղ աշխատանք ունենք, գործարան, շտապ դուրս ենք եկել, որովհետև ոչ մի բան պարզ չէր, ու որոշեցինք առայժմ տեղափոխվել Հայաստան, քանի որ մենք նաև ՀՀ քաղաքացիներ ենք»,- ընդգծեց Մարո Այվազյանը։

Արդեն քանի օր է՝ Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետով քաղաքացիների հոսքը կա։ Իրան-Իսրայել՝ օրեցօր ավելի թեժացող հակամարտությունը բազմաթիվ մարդկանց ստիպել է լքել իրենց բնակավայրերը։  

Անի Թամրազյան