Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։  Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը։

Վերաքննիչ դատարանում բողոքը  դեռևս մակագրված չէ․ առաջին ատյանից գործի նյութերը չեն ստացել։ 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը արդեն երկու օր է՝ երկամսյա ժամկետով կալանքի տակ է։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ 

Կարապետյանը, News.am-ի հետ զրույցում քննադատել էր իշխանությունների քաղաքականությունը և հայտարարել, որ ինքը կանգնելու է եկեղեցու կողքին։

«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները: 

Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,-ասել է Կարապետյանը։

Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրան կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը։ Գործը քննվում է Քննչական կոմիտեում։

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում բացվել է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» անվամբ էջ, որտեղ պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել։

«Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ Դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ: Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի, ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարության պայմաններում՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը:

Հունիսի 19-ին Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Նշվածը ենթադրում է, որ դատական ակտ կայացրած դատարանն անմիջապես պետք է գործի նյութերը ուղարկի Վերաքննիչ դատարան:

Փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել են նաև խուզարկության և Սամվել Կարապետյանի ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները: Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի խուզարկության և կալանքի որոշումները կայացվել էին նույն մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կողմից:

Միաժամանակ իրականացվում են իրավունքների պաշտպանության և խախտումների վերացման այլ իրավական գործիքակազմերի իրացման աշխատանքները: Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, սույն իբրև քրեական վարույթի ուշագրավ հանգամանքների վերաբերյալ նման ձևաչափով հավելյալ իրազեկումը կապահովվի առաջիկայում»,- ասված է հայտարության մեջ։ 

Արաքս Մամուլյան