ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միջուկային զենքի կիրառումն աղետ կլինի․ Պեսկով

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին լրատվամիջոցների հաղորդումները ենթադրություններ են, նման զարգացումը կլինի աղետալի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հրապարակումները մեկնաբանելու խնդրանքին։

Ավելի վաղ Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիկը հայտնել էր, որ Վաշինգտոնը չի բացառում մարտավարական միջուկային զենքի կիրառումը Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարվածելու համար։

«Այժմ շատ ենթադրություններ կան։ Նման զարգացումը կլիներ աղետալի, բայց այնքան շատ ենթադրություններ կան, որ անհնար է իրականում մեկնաբանել դրանք», – հավելել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ամերիկյան հետախուզական համայնքի տվյալներով՝ Թեհրանը կարող է սկսել միջուկային զենքի մշակումը, եթե Միացյալ Նահանգները հարված հասցնի Ֆորդոյի օբյեկտին կամ եթե Իսրայելը սպանի Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել միջուկային ռումբ ունենալու վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռականորեն է տրամադրված շարքից հանելու Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտը։ Այս մասին էլ հաղորդում է CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, և դա կանի ուժով, եթե Իրանը չփակի այն։ Նշվում է, որ Թրամփին տեղեկացվել են Ֆորդոյի դեմ ռազմական գործողությունների ռիսկերը և օգուտները, սակայն նա քննարկել է այն հնարավորությունը, որ Իրանին կարող են համոզել ինքնուրույն ապամոնտաժել օբյեկտը։

Նշվում է, որ Թրամփը պատրաստ է հարձակվել այդ վայրի վրա, եթե ԱՄՆ ռազմական գործողությունները դրա վնասազերծման միակ միջոցը լինեն, հավելել են CBS-ի աղբյուրները, չնայած դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ CBS-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահին ցուցադրվել են հետախուզական զեկույցներ, որոնք ցույց են տալիս, թե որքան արագ կարող է Իրանը ստանալ միջուկային զենք, և քննարկվել են բունկերային պայթուցիչների հնարավոր օգտագործման մանրամասները։

Հավելենք, որ նախօրեին էլ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին երկու շաբաթվա ընթացքում։

«Հիմնվելով այն փաստի վրա, որ կա զգալի հավանականություն, որ Իրանի հետ բանակցություններ կարող են տեղի ունենալ կամ տեղի չունենալ առաջիկայում, ես որոշում կկայացնեմ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,-  Թրամփի խոսքերն է մեջբերել Լիվիթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի