Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, կտրամադրվի անհրաժեշտ օգնություն․ Զախարովա

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

Գործարար Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում` անդրադառնալով հարցին, որ «Կարապետյանի դեմ գործողությունները ՀՀ-ի իշխանական ԶԼՄ-ներն արդարացնում են նրանով, որ նա Ռուսաստանի մարդն է»։

«Վերցնենք ցանկացած այլ իրավիճակ։ Գործողությունները  չեն կարող արդարացվել, եթե խոսքը քրեական հետապնդման մասին է՝ լինի ազգային պատկանելիությամբ, թե քաղաքացիությամբ պայմանավորված։ Մենք արդեն ասել ենք, որ  Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, ռուս գործարարը, ինչպես ՌԴ այլ քաղաքացի,  միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է դեսպանատան հետ՝ անձամբ կամ իր փաստաբանների միջոցով»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ այս թեման  քննարկելու համար պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների շուրջ։

«Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, նրան կտրամադրվի անհրաժեշտ օգնություն», -հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի