Պուտինը և Սի Ցզինպինը հեռախոսազրույցում դատապարտել են Իսրայելի գործողությունները

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը դատապարտել են Իսրայելին Իրանին հարվածելու համար և համաձայնել են, որ անհրաժեշտ է լարվածությունը թուլացնել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլը երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, գրում է Reuters-ը։
Պուտինը և Սին «խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի այլ նորմեր»,  այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը։

«Ե՛վ Մոսկվան, և՛ Պեկինը հիմնարար կերպով կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ներկայիս իրավիճակի և հարցերի ռազմական լուծում չկա։ Այս լուծումը պետք է ձեռք բերվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»։

Չինաստանի ղեկավարը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ տարածաշրջանում «հատուկ ազդեցություն» ունեցող «խոշոր երկրները» պետք է ակտիվացնեն դիվանագիտական ​​ջանքերը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։

«Պատերազմող կողմերը, մասնավորապես Իսրայելը, պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն կրակը՝ կանխելու համար լարվածության սրման ցիկլը և վճռականորեն խուսափեն պատերազմի տարածումից», – ասել է Սի Ցզինպինը։

Նա նաև հորդորել է ջանքեր գործադրել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար՝ կոչ անելով Իսրայելին և Իրանին նպաստել այլ երկրներից քաղաքացիների տարհանմանը։

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին չմիանալ Իսրայելի ռմբակոծություններին։ Վերջին օրերին Պուտինը կապի մեջ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդել պատերազմող կողմերի միջև։

Մինչ օրս ոչ ոք չի ընդունել Ռուսաստանի առաջարկը։ Հինգշաբթի օրը Պուտինը կրկնել է այդ առաջարկը իր մտերիմ դաշնակից Չինաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ուշակովը նշել է, որ Չինաստանի առաջնորդը աջակցություն է հայտնել այդ գաղափարին, «քանի որ կարծում է, որ այն կարող է նպաստել ներկայիս սուր իրավիճակի լիցքաթափմանը»։ Չինաստանի տարածած հաղորդագրության մեջ Սիի կողմից նման աջակցության մասին որևէ հիշատակում չի եղել։

Երկու երկրների ղեկավարները համաձայնել են առաջիկա օրերին սերտ կապի մեջ մնալ։ Պեկինը վաղուց է աջակցում Թեհրանին՝ Մերձավոր Արևելքում իր ռազմավարական և տնտեսական կշիռը խորացնելու ջանքերի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի