Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին
Հասարակություն
19.06.2025 | 16:12
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ներկայացրել է ՔԿ Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանին և Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ Դավիթ Ղազախեցյանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։