Սպանության գործով 10 տարի կորած համարվող ապացույցները գտել են․ ով է փորձել կոծկել հանցագործությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2014 թվականին իր տանը դաժանորեն սպանված Արտյոմ Ադանալյանի մահից 11 տարի անց՝ անհայտ հանգամանքներում, գտնվել են կորած համարվող, գործով անցնող որոշիչ իրեղեն ապացույցների 8 փաթեթները։

Factor TV-ն դեռ նախորդ տարի էր անդրադարձել գործին․ 25-ամյա Արտյոմը, ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ իր տուն եկած անձանց հետ կռվի մեջ է մտել, մեկը նրան դանակահարել է, տարել և գցել ջրով լցված լոգարանի մեջ՝ փորձելով արյունը մաքրել: Հետո տեղափոխել են հիվանդանոց, բայց ճանապարհին Արտյոմը մահացել է։ Մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, սակայն, վստահ է՝ տեղի է ունեցել խմբակային սպանություն, իսկ այդ մասին հավաստող ապացույցները թաքցվել են։ Ավելին՝ գործն առաջինը քննած և դատավճիռ կայացրած դատավորն անգամ չի ուսումնասիրել իրեղեն ապացույցները, այդ պատճառով նոր քննություն է սկսվել։ Գործն այսօր արդեն 6-րդ դատավորն է քննում,  և այս տարվա հունիսի 10-ին վերջապես հետազոտվեցին իրեղեն ապացույցները։

Սպանված տղայի մայրը իրեղեն ապացույցների անհետանալու մասով 2020 թվականին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Մեկ տարի անց՝ գործով քննիչն անձամբ է գնացել և դատարանի՝ իրեղեն ապացույցների պահման վայրում փնտրել կորած 8 փաթեթները։

Փաստացի, առնվազն 4 տարի առաջ, իրեղեն ապացույցները չեն եղել գործում, իսկ այսօր՝ դատական վերջին նիստի ժամանակ, դրանք հանկարծ գտնվել են մյուս իրեղեն ապացույցների հետ միասին։

Որդեկորույս մոր խոսքով՝ անակնկալի եկած դիմել է դատավարական կողմերին, պահանջելով ասել՝ ինչպե՞ս են 10 տարի կորած համարվող ապացույցները հայտնվել մյուս փաթեթների հետ միասին նույն տեղում։ Դատավորն էլ փորձել է շտկել իրավիճակը՝ գուցե մարդկային գործոն է եղել։ Տուժող կողմը շեշտում է՝ մի կողմից ուրախալի է, որ, այսպես ասած, գողոնը վերադարձվել է, բայց մյուս կողմից էլ՝ արդյո՞ք դրանք դեռևս պիտանի են գործի համար։

Հայտնաբերված իրեղեն ապացույցների 8 փաթեթը չէ միայն, որ գործից բացակայում է․  ժամանակի ընթացքում անհետացել են արնաջրով լցված դույլը, սեղանի արյունոտ սփռոցը, իսկ որդու առգրավված իրեղեն ապացույց համարված շապիկի վրա արտաքին միջամտություն է եղել։ Ադանալյանի խոսքով՝ առարկաներ են եղել, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, քանի որ առանձին-առանձին փաթեթավորելու փոխարեն, միասին լցվել են մեկ տոպրակի մեջ, ինչի հետևանքով  էլ դրանք ոչ պիտանի են դարձել հետազոտման համար:

Իսկ ո՞ւմ է պետք եղել կոծկել, ապա ջրի երես հանել գործով կարևոր նշանակություն ունեցող ապացուցները։ Ադանալյանի ներկայացուցչի խոսքով՝ այդ հարցին միայն այդ հանցագործությունը կատարողը կարող է ճիշտը պատասխանել։

25-ամյա երիտասարդի սպանության գործն արդեն 10 տարի է տարբեր դատավորների ձեռքով է անցնում և չի հասնում վերջնական կետին։ Մեղադրյալի աթոռին միայն մեկ անձ է, որը 2018 թվականին դատապարտվեց 11 տարի ազատազրկման, սակայն մի քանի տարի անց դուրս եկավ, քանի որ վերջնական դատական ակտ մինչ օրս չի կայացվել։ Թե ինչ կբերի իր հետ նոր ապացույցների հետազոտումը, արդյո՞ք պատասխանատվության կկրեն այն մարդիկ, ովքեր կոծկել են գործով կարևոր ապացույցները, ցույց կտա ժամանակը։  Մինչ այդ տուժող կողմը մտահոգություն ունի՝ հեռու չէ գործով վաղեմության ժամկետի ավարտը․․․

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան