Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը․ Մեհդի Սոբհանի

Լուրեր

10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
Բոլորը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է՝ Իրանը չի ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն չպարտադրվի։

«Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում», – ասաց Սոբհանին:

Սյունիքում ադրբեջանական հնարավոր ագրեսիայի մասին հարցին ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին:
Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանը տարհանելու հորդորին Մեհդի Սոբհանին հայտարարել է, թե ակնհայտ է այս պատերազմում ԱՄՆ աջակցությունն Իսրայելին։

«ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է», – ասել է Իրանի դեսպանը։
Մեհդի Սոբհանիի հրապարակած տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ, նրանց 90 տոկոսը քաղաքացիական անձինք են:

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել։ Այսօր Իրան-Իսրայել հակամարտության հինգերորդ օրն է։

Անի Թամրազյան