2․3 մլն դոլար՝ 57 էլեկտրամոբիլի համար․ ՆԳՆ-ն թարմացնում է ավտոպարկը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը 57 նոր էլեկտրամոբիլ է ձեռք բերել` յուրաքանչյուրի համար վճարելով 15․2 մլն դրամ կամ մոտ 39․7 հազար դոլար։ Գնման պայմանագիրը կնքվել է օրեր առաջ՝ հունիսի 13-ին, ընդհանուր արժեքը՝ 869․2 մլն դրամ կամ 2․3 մլն դոլար։ Մատակարարը «Մուրան» ընկերությունն է։

Ուշագրավ է, որ թեև նախարարությունը հայտարարել է էլեկտրոնային աճուրդ, «Մուրան»-ը եղել է դրա միակ մասնակիցը։ Ընկերությունը մատակարարելու է Geely մակնիշի (պաշտոնական ներկայացուցիչն է) սեդան ավտոմեքենաներ՝ 2025 թվականի արտադրության, վազքը մեկ լիցքավորմամբ 700 կմ։ Մատակարարման ժամկետը 4 ամիս է, երաշխիքային ժամկետը՝ 3 տարի: Նկատենք, որ պայմանագրի գնի մեջ ներառված չեն մեքենայի վրա սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակները, որոնց տեղադրման համար հավելյալ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն։

«Մուրան» ՍՊԸ-ն պատկանում է Կարեն և Աշոտ Շախմուրադյան եղբայրներին և նրանց մորը՝ Լյուսյա Տեր-Սարգսյանին։ Կարեն Շախմուրադյանը 2016 թ-ին Ազգային ժողովի պատգմավոր էր դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով: Շախմուրադյաններին են պատկանում նաև «Մեգնա» և «Կարկոմավտո» ընկերությունները, որոնցից ևս ՆԳՆ-ն այս տարի վերանորոգման ծառայություններ է գնել։

ՆԳՆ-ն, հիշեցնենք, էլեկտրամոբիլներ էր գնել նաև «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից («Volvo» մակնիշի)` 2025-ին 15 հատ 311 մլն դրամով, 2024-ին` 67 հատ 1․3 մլրդ դրամով:

Գայանե Խաչատրյան