Իրանից Հայաստան եկողներ կան, ընդհանուր տագնապ կա․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Իրանից Հայաստան եկողներ կան, բայց դեռ մեծ հոսք չկա»,- Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ընդհանուր տագնապ և անհանգստություն կա, մարդիկ փորձում են Թեհրանից և խոշոր քաղաքաներից որքան հնարավոր է հեռու լինել։ Հայաստան տեղափոխվելու խնդիր այս պահին չկա», – շեշտեց գլխավոր հանձնակատարը։

Սինանյանի խոսքով՝ իրավիճակն, այդուհանդերձ, անկանխատեսելի է․ գրասենյակի աշխատակիցները կապի մեջ են իրանահայերի հետ։

«Երեկ շատ էին անհանգստացել, երբ Նեթանյահուն հայտարարել էր, որ ինքն էլ է սկսելու քաղաքացիական անձանց և կառույցներ թիրախավորել։ Նման արտահայտություն էր արել, որի արդյունքում մարդկանց մոտ տագնապը ավելի էր շատացել։ Գիտենք մարդկանց, որոնք մեքենա են նստել և դեպի Հայաստան են ճանապարհվել»,- հայտնեց Սինանյանը։

Ըստ հանձնակատարի՝ Իրանից Հայաստան են գալիս այն իրանահայերը, որոնք այստեղ տուն և հարազատներ ունեն։ Հարցին, թե տարհանման դեպքում արդյոք Հայաստանը պատրաստ է իրանահայերի մեծ հոսք ընդունել՝ Սինանյանն արձագանքեց․ «Հաշվի առնելով 2023-ի սեպտեմբերի փորձը, երբ ունեինք Արցախից շատ ավելի մեծ ներհոսք, կարծում եմ, որ գոնե սկզբնական փուլում Հայաստանը պատրաստ կլինի ընդունել նաև իրանահայերին»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան