Ավարտվել է 2020-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ավարատվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության շենքի մոտ զանգվածայաին անկարգությունների գործով ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Մասնավորապես՝ վերջիններս զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի գլխավոր և հարակից մուտքի դռներին ու պատուհաններին, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են շենքի մուտքի դռներին և պատուհաններին, ինչի հետևանքով այն վնասվել, ապա բացվել է:

Դրանից հետո, վերջիններս անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, զանգվածային անկարգություններն անմիջապես Կառավարության շենքի ներսում շարունակելու դիտավորությամբ առանց խոչընդոտների ապօրինի մուտք են գործել շենք ու մասնակցել զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են Կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, դահլիճներում առկա գույքը, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Նկարագրված արարքները կատարելու համար Հ․Ս-ի, Ս․Հ-ի, Ն․Մ-ի, Ա․Ջ-ի, Շ.Կ-ի, Ե.Ս-ի, Գ.Ղ-ի, Հ.Զ-ի, Մ.Ա-ի, Ս.Մ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ակտիվ ապացուցողական և այլ վարութային գործողություններ՝ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներին և կազմակերպիչներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։