Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր սկսվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի քննությունը:

Ըստ գործի՝ Սերժ Սարգսյանը 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ղեկավարելով կառավարության գործունեությունը, համակարգելով նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու Սամվել Մայրապետյանի և դստեր ամուսնու՝ Միքայել Մինասյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք: Մասնավորապես՝ ըստ քրեական գործի Սարգսյանը ենթադրյալ կաշառքը ստացել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար՝ 2008 թվականի փետրվարին և ապրիլին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ Համբարձումյանից ենթադրյալ կաշառք ստանալու գործով անցնում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նրանց վերաբերյալ գործը, սակայն, ավելի, քան 6 տարի առաջ է դատարան ուղարկել։ Ըստ Համբարձումյանի ցուցմունքի՝ նա Արմեն Գևորգյանին 1 մլն, Քոչարյանին և Սարգսյանին՝ 3 մլն ԱՄՆ դոլալ կաշառք է տվել։ Փաստացի՝ այժմ Սարգսյանին վերագրվում է ոչ թե 3, այլ 2 մլն 985 հզ դոլար կաշառք ստանալու գումար։ Ստացվում է՝ իրավապահները Քոչարյանի և Գևորգյանի դրվագը դեռևս տարիների առաջ են ուղարկել դատարան, իսկ Սերժ Սարգսյանի դրվագը՝ միայն 6 տարի անց։

 

Արաքս Մամուլյան