Ինչու ֆինանսների նախարարը չի տիրապետում բյուջետային թվերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որն ի պաշտոնե պարտավոր է տիրապետել բյուջետային փաստաթղթերին, տնտեսության ցուցանիշներին, օրենքներին, այսօր ասուլիսի ժամանակ մի շարք հարցերի դժվարացավ պատասխանել՝ առանց աշխատակիցների հուշումների։ 

Ավելին՝ խոսելով տնտեսվարողների կողմից հարկեր վճարելուց խուսափելու պատճառների մասին, Հովհաննիսյանը նշեց, թե «հարկը չվճարելու տուգանքն ավելի ցածր է եղել, քան բանկային տոկոսադրույքները», մինչդեռ Հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանված է տույժ, ոչ թե տուգանք (ՀՕ 401 հոդվածի 1-ին մաս): 

Նախարարը նաև սխալվեց ՀՕ ընդունման ժամկետի հարցում՝ ասելով, թե Հարկային օրենսգիրքն ընդունվել է 2017 թվականին, մինչդեռ այն ընդունվել է  2016 թվականի հոկտեմբերի 4-ին։

Մնում է հուսալ, որ բյուջեն պլանավորելիս և հաշվարկելիս նման վրիպումներ չեն լինում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գայանե Խաչատրյան