Դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակից մեծ գումար են հայտնաբերել

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գաբրինելյանի բնակարանում, դատարանի աշխատասենյակում, ինչպես նաև Էրեբունիում գտնվող շինանյութի խանութում, որն, ամենայն հավանականությամբ պատկանում է Գաբրիելյանի ընտանիքին։

Խուզարկված երեք տարածքներից էլ մեծ քանակությամբ գումար է հայտնաբերվել։ Խոսքն առնվազն 175 հզ դոլարի, 63 մլն դրամի մասին է։ Այսօր Գաբրիելյանի գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Մովսես Անտոնյանն ասաց, որ գումարների ծագումը պարզելու համար առանձնացված մաս կա, որը նախաքննության փուլում է։

Ինչ վերաբերում է դատարանում քննվող գործին, ապա, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանն իր վարույթում գտնվող գործով մեղադրյալ Զոհրաբ Սիխարուլիձեից (Յեզգատյան) 10 հզ ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել։ Դատարանը Գաբրիելյանի ու ևս երկու մեղադրյալի վերաբերյալ գործով գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Այսօր քննվեց մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցը։

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը դիրքորոշում հայտնեց, որ առկա չեն հիմքեր՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ՝ ի թվիս այլնի՝ նշելով գործի քննության խոչընդոտելու, վկաների վրա ազդեցություն գործադրելու ռիսկը։

Արտուշ Գաբրիելյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ վկաների վրա ազդեցություն գործադրելը տրամաբանորեն պետք է ի նպաստ դատավորի ցուցմունք տալու նպատակ հետապնդի, մինդեռ վկաների՝ արդեն իսկ տված ցուցմունքները դատավորի դեմ չեն, ուստի վկաներն էլ ավելի ցանկալի ցուցմունք չեն կարող տալ:

Ալեքսանյանը նաև նշեց, որ այս գործով ապացույցների զանգվածի 75-80%-ը գաղտնալսումներ են, որոնք փոփոխել հնարավոր չէ։
Գաբրիելյանի պաշտպանները նաև դատարանին հայտնեցին, որ նա Կառավարության որոշմամբ սահմանված, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի և միջնորդեցին Գաբրիելյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կամ խափանման միջոցների համակցություն կիրառել։

Գործով մյուս մեղադրյալ Զոհրաբ Սիխարուլիձեի (Յեզգատյան) պաշտպանը ևս միջնորդեց այլընտրանքային խափանման միջոց կիրառել նրա նկատմամբ՝ դատարանին հայտնելով, որ իր պաշտպանյալի խնամքին հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող դուստրն է, որի խնամքը Սիխարուլիձեի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում, մեծ դժվարությամբ, իրականցրել են հարազատներն ու հարևանները։

Երրորդ մեղադրյալի՝ Գալուստ Խուրշուդյանի խնամքին էլ, նրա պաշտպան Սամվել Ջազինյանի խոսքով, 91-ամյա մայրն է գտնվում։ Ջաղինյանը նշեց, որ օրենքով երաշխավորված է անձին չկալանավորվելը՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու պայմաններում։ «Ի՞նչ պիտի անեին կամ չանեին այս անձինք՝ օրենքով նախատեսված այդ երաշխիքից օգտվելու համար»,- հարց բարձրացրեց Սամվել Ջաղինյանը։

Դատարանը, կողմերին լսելով, որոշեց Արտուշ Գաբիելյանի նկատմամբ ընտրված կալանքը թողնել անփոփոխ ու երկրարացնել երեք ամիս ժամկետով, իսկ մյուս 2 մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանքը փոխել տնային կալանքով։

Այն բանից հետո, երբ Զոհրաբ Սիխարուլիձեն իմացավ, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, դատավորից փորձեց հետաքրքրվել՝ կարո՞ղ է գնալ խանութ, թե՞ ոչ։

«Էթամ, ֆռան խանութ, գամ էլի»»,- դատարանին դիմելով՝ ասաց մեղադրյալը։ Դատավոր Խաչիկ Ղազարյանը, սակայն, բացատրեց, որ տնից դուրս գալ չի կարող։

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելանը մայիսի 1-ից կալանքի տակ է։ Ըստ մեղադրանքի՝ նա ընկերոջ՝ Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։ Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ Գաբրիելյանը կաշառքի գումարը չի ստացել, սակայն արարքը կաշառք ստանալ որակելու համար բավարարել է նաև կաշառքի գումարը պահանջելը։ Զոհրաբ Սիխարուլիձեի վերաբերյալ 2011 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող քրեական գործ է ուղարկվել դատարան, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբիելյանին, սակայն գործի քննությունից 6 ամիս անց Գաբրիելյանը կասեցրել է դրա վարույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը քրոնիկ հիվանդություն է ունեցել։ 2023-ի հունվարին, այսինքն՝ կասեցումից 12 տարի անց, Գաբրիելյանը վերսկսել է գործի վարույթը և քննում էր մինչև հիմա։ Ըստ Գաբիելյանի վերաբերյալ վարույթի՝ գործի քննությունը վերսկսելուց հետո է նա կաշառք պահանջել մեղադրյալից։

Արաքս Մամուլյան