Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հունիսի 20-ին հրավիրվել է Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների azdarar.am կայքից։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- ասված է ծանուցման մեջ։

Նշենք, որ Զաքարյանը 1982 թվականից ոստիկանական համակարգում է եղել։

2004-2010 թթ.-ին եղել է Ոստիկանության պետական պահպանության վարչության պետ,
2011 թ.-ին՝ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ,
2011-2013 թթ. – ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2013 թ. ապրիլի 15-ից 2014 թ. հոկտեմբերի 3-ը – ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ,
2014 թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ,
2016 թ․-ին նշանակվել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ և պաշտոնավարել մինչև 2018-ի հունիս։

Նշենք, որ այժմ Հակակոռուպցիոն դատարանում Զաքարյանի վերաբերյալ նաև քրեական գործ է քննվում։

Ըստ մեղադրանքի՝ նա 2016 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի հուլիսի 12-ը ներառյալ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է իր ղեկավարած գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանման՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանի կողմից նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Արա Ասատրյանի և հաշվապահ Գայանե Արշակյանի օժանդակությամբ՝ օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների վճարած առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման եղանակով հափշտակության կատարմանը:

Արաքս Մամուլյան