Իրանում հրթիռակոծության հետևանքով փշրվել են հայկական «Ալիք» օրաթերթի պատուհանի ապակիները

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի զինված ուժերի արձակած հրթիռներից մեկը պայթել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության հարակից տարածքում։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը Factor.am-ին հայտնեց, որ պայթյունի ալիքից խմբագրության պատուհանների ապակիները փշրվել են, շենքը որևէ այլ վնաս չի կրել։

«Վայրագ, անմարդկային հարձակում էր, այդ շենքն, որի ուղղությամբ եղել է հարվածը, ամբողջությամբ փլուզվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան։ Խմբագրության անձնակազմից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, թեթևակի վիրավորներ էլ չենք ունեցել, որովհետև աշխատակազմն այդ ժամին այնտեղ չի եղել, բայց եթե լիներ էլ, որևէ մեկը վնաս չէր կրելու», – ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով` օրաթերթի տպագիր տարբերակը մի քանի օր չի տպագրվի, քանի որ պայթյունից վնասվել է նաև ինտերնետ կապը։ Ըստ Շահնազարյանի` վաղվանից կսկսեն վնասը վերականգնել, մինչ այդ աշխատում է «Ալիք» օրաթերթի կայքէջն ու ինստագրամյան էջը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։

Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Անի Թամրազյան

Լուսանկարը՝ 301 Հայերեն ֆեյսբուքյան էջի։