Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
Հասարակություն
15.06.2025 | 19:43
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 15-ին ժամը 18:00-ից մինչև հունիսի 17-ը 16:00-ն կդադարեցվի Ապարան քաղաքի, Նիգավան, Կայք գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: