Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին և իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու․ Պոլսի հայոց պատրիարք

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարություններին։

«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։

Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին եւ իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետևաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար։

Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի եւ միշտ աղոթի։

Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.–ին լինելու ե քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի եւ այդպե՛ս նրբորեն պետք է ձեռք առնվի, եթե ոչ, կստանա եկեղեցի–պետություն բախման մի վիճակ, այդ պարագայում մեր դիրքը հստակ է՝ մեր առաքելական սուրբ եկեղեցու շահերը եւ անկախությունը կպաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներից։

Գ. Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.–ի ընտրություններին սպասելու մեջ։ Արդեն Մայր Աթոռը 2026թ.–ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապեն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո եւ իրավունք ունի»,– ասել է Սահակ պատրիարքը։