Վթարային ջրանջատում Տավուշի մարզում
Հասարակություն
15.06.2025 | 10:48
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 15-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: