Հնդկաստանում ավիաաղետից հետո 2 մարդ, ըստ տեղեկությունների, ողջ է գտնվել

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Առնվազն 200 մարդ է զոհվել Հնդկաստանում Ահմեդաբադում Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner օդանավի աղետի հետևանքով։ BBC-ի հաղորդմամբ՝ տեղական ոստիկանության պետ Գ.Ս.Մալիկը հայտնել է, որ մինչ այժմ հայտնաբերվել է 204 մարմին։

Քառասունմեկ մարդ վիրավորվել է և այժմ նրանց բուժօգնություն է ցուցաբերում բժշկական անձնակազմը։

Reuters-ը հաղորդում է, որ Air India-ի օդանավի վթարից հետո երկու մարդ ողջ է գտնվել։

Ոստիկանությունը գտել է վթարից մեկ ողջ մնացածի, իսկ մյուսը հիվանդանոցում է։ Այս մասին էլ հաղորդում է հնդկական ANI լրատվական գործակալությունը։

«Ոստիկանությունը 11A նստատեղում գտել է մեկ ողջ մնացածի։ Մեկ ողջ մնացած հայտնաբերվել է հիվանդանոցում և բուժվում է։ Մահացածների թվի մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել։ Նրանց թիվը կարող է աճել, քանի որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել բնակելի տարածքում»,- ասել է Մալիկը ANI-ին։

Հիշեցնենք, որ հնդկական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ենթադրաբար, բոլոր 242 ուղևորները զոհվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի