Ուժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում․ պարեկներն արձանագրել են 458 խախտում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել վարելու ընթացքում ծխելու, 10-ը՝ բջջայինից օգտվելու, 2-ը՝ մեքենան անսարք լուսարձակներով շահագործելու, 105-ը՝ այլ իրավախախտումների համար։

Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում։ 85 անձ ավտոմեքենան վարել է չամրակապված, 10-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը՝ մգեցված ապակիներով։ Հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու և բջջայինից օգտվելու 6-ական դեպք։ 5 անձ վարել է տեխնիկական զննություն չանցած և առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ։ Արձանագրվել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու և հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 1-ական դեպք։ Այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։

«Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հորդորում ենք՝ լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները»,- նշված է հաղորդագրությունում։