ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկրորդ օրն է՝ առևտրային բանակցություններ են ընթանում

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները և Չինաստանը սկսել են առևտրային բանակցությունների երկրորդ օրը՝ ձգտելով ամրապնդել  մաքսատուրքերի հարցով փխրուն «զինադադարը» արտահանման սահմանափակումներով սրված վեճի ֆոնին, գրում է AFP-ն։

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների առանցքային պաշտոնյաների հավաքը սկսվել է երկուշաբթի Լոնդոնում՝ անցյալ ամիս Ժնևում կայացած բանակցությունների նախորդ փուլից հետո։ Ֆոնդային շուկաներում տատանումներ էին, քանի որ ներդրողները հույս ունեին, որ բանակցությունները կբերեն որոշակի հանգստություն առևտրային հարթակներում և կմեղմեն տնտեսական գերտերությունների միջև լարվածությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկն ասել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից օգտագործվող պատմական Լանքասթեր Հաուսում բանակցությունների ավարտին սպասում է «մեծ, ուժեղ ձեռքսեղմման»։

Երկուշաբթի էլ  Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել էր. «Մենք լավ ենք գործում Չինաստանի հետ։ Չինաստանը հեշտ չէ։ Ես միայն լավ զեկույցներ եմ ստանում»։

Օրակարգում, ինչպես սպասվում է, գերակշռելու է հազվագյուտ  հանքանյութերի արտահանումը, որոնք օգտագործվում են բազմազան իրերի արտադրության մեջ, այդ թվում՝ սմարթֆոններում, էլեկտրական մեքենաների մարտկոցներում և կանաչ տեխնոլոգիաների մեջ։

«Ժնևում մենք համաձայնության եկանք իջեցնել դրանց համար ներդրվող մաքսատուրքերը, և նրանք համաձայնեցին թողարկել մագնիսներ և հազվագյուտ հանքանյութեր, որոնք մեզ անհրաժեշտ են ամբողջ տնտեսության մեջ»,- CNBC-ին ասել է Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդական Քևին Հասեթը։

Նա նշել է՝ ակնկալում են, որ «ձեռքսեղմումից հետո ԱՄՆ-ից արտահանման ցանկացած վերահսկողություն կմեղմացվի, և հազվագյուտ մետաղները կթողարկվեն մեծ քանակությամբ»։ Ըստ Հասեթի՝ Թրամփի վարչակազմը կարող է պատրաստ լինել մեղմացնել տեխնոլոգիաների արտահանման համար վերջերս սահմանված որոշ սահմանափակումներ։

Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը սրվել է հունվարին՝ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի մեկնարկից հետո, երբ երկու երկրներն էլ մաքսատուրքերի դեմ պատերազմ են սկսել՝ միմյանց արտահանման մաքսատուրքերը բարձրացնելով մինչև եռանիշ թվի։ Ժնևի համաձայնագիրը, որը նախատեսված էր լարվածությունը մեղմելու համար, ժամանակավորապես նվազեցրել է չինական ապրանքների համար ԱՄՆ նոր սակագները 145 տոկոսից մինչև 30 տոկոս, իսկ չինական հակազդեցությունը՝ 125 տոկոսից մինչև 10 տոկոս։ Սակայն Թրամփը վերջերս հայտարարել էր, որ Չինաստանն «ամբողջությամբ խախտել է» համաձայնագիրը։

Տուրքերն արդեն իսկ զգալի ազդեցություն են ունեցել․ Պեկինի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ մայիսին Չինաստանից Միացյալ Նահանգներ արտահանումը նվազել է 12.7 տոկոսով։

Չինաստանը նաև բանակցություններ է վարում այլ առևտրային գործընկերների, այդ թվում՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ՝ փորձելով ստեղծել միասնական ճակատ՝ Թրամփի տուրքերին հակազդելու համար։

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը երեքշաբթի կո էր արել Հարավային Կորեայի նոր նախագահ Լի Ջե Մունգին համագործակցել Պեկինի հետ՝ ազատ առևտուրը պահպանելու և «գլոբալ և տարածաշրջանային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունն ու սահուն գործունեությունը» ապահովելու համար։

Լոնդոնում չինական պատվիրակությունը գլխավորում է երկրի փոխվարչապետ Հե Լիֆենգը, կազմում են նաև առևտրի նախարար Վան Վենտաոն և Չինաստանի միջազգային առևտրային ներկայացուցիչ Լի Չենգանգը։

ԱՄՆ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի