Հանգի՛ստ եղեք, Կառավարության ծրագրում գրված թվերը դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն, և ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին՝ մասնակցել կազմակերպվող առաջիկա շրջայցերին դպրոցներ, գալ և տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը և ծավալը։ Այս մասին ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։

Նախարարը վստահեցրեց՝ այդ այցերից հետո թերահավատների թիվն էապես կնվազի։

«Կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշների աճը վկայում է այն մասին, որ ունենք վստահություն, որ բոլոր պլանները, որոնք դրված են նախարարության առաջ, հավակնոտ ծրագրեր են, բայց կուտակված ռեսուրսը և աշխատանքի տեմպը տալիս են վստահություն, որ այն ցուցանիշները, որոնք նախատեսված են Կառավարության ծրագրերով, իրականացվելու են: Անդրադարձս նաև դպրոցներին և մանկապարտեզներին է»,- նշեց Անդրեասյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Արմենուհի Կյուրեղյանը մի քանի դիտարկումներ էին ներկայացրել դպրոցաշինության ոլորտի արձանագրված պատկերի վերաբերյալ։ Լիլիթ Գալստյանը նշել էր, որ 5 տարում 40 դպրոցի շինարարություն է ավարտվել, մինչդեռ, ըստ Կառավարության ծրագրի, մինչև 2026 թվականը պետք է կառուցվի 300-500 դպրոց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան