Դավիթ Համբարձումյանին անձամբ չեմ ճանաչում, առաջադրումն անակնկալ էր. Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունը հավատարիմ լինելով իր նախկին հայտարարությանը վերահաստատում է, որ պատրաստ է պակասող 28 քվեները տալ, իսկ հավելյալ քննարկումների համար պատրաստ ենք հանդիպել «Պատիվ ունեմ»-ի հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ պատրաստ են աջակցել Դավիթ Համբարձումյանին վարչապետի պաշտոնում։

ՀՀԿ-ի բազայի վրա գործող «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ շաբաթ օրն էր հայտարարել, որ Փաշինյանին իմփինչմենթի ենթարկելու գործընթաց է սկսում՝ առաջադրելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Իսկ ինչ է նշանակում «Հայաստան» խմբակցության ընդգծած «հավատարիմ լինելել իր նախկին հայտարարությանը» ձևակերպումը․ Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա նշանակում է, որ կսպասեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ 36 քվեներից ութի ապահովմանը «Պատիվ ունեմ»-ի կողմից նոր նախագծի տակ կդնեն իրենց 28 պատգամավորների ստորագրությունը։ Նշենք, որ «Պատիվ ունեմ»-ը ունի վեց պատգամավոր։

«Ես կարծում եմ, որ պակասող 28 ձայներ ձևակերպումը շատ կարևոր է, բայց պարոն Օհանյանի այսօրվա հայտարարության մեջ կա նոր միտք՝ հավելյալ քննարկումների համար պատրաստ ենք հանդիպման»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անձամբ չի ճանաչում Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ «Թեկնածությունը ինձ համար անակնկալ էր, չեմ կարող գնահատել՝ հաջողություն կլինի, թե՝ չէ»,-ասաց Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան