Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները հայտնաբերել են ամենածեր ֆուօր տեսակի աստղը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ապացուցել են, որ RNO 54 աստղային օբյեկտում գտնվող աստղը շատ ծեր Ֆուօր է, որի բռնկման տարիքը գերազանցում է 1000 տարին, փոխանցում են աստղադիտարանի տեղեկատվության և հանրային կապերի բաժնից։

«Ֆուօր տիպի աստղերն ամենահայտնի և հազվադեպ հանդիպող երիտասարդ աստղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս կտրուկ և երբեմն չափազանց երկարատև պայծառության աճ: Այս օբյեկտներն իրենց անվանումը ստացել են Օրիոնի համաստեղության FU Ori աստղից, որը մոտավորապես իննսուն տարի առաջ պայծառացել է 100 անգամ և պահպանում է պայծառության այս մակարդակը մինչ օրս: Որոշ տեսական գնահատականներով նրանց պայծառության փուլը կարող է տևել մոտ 1000 տարի:

«Բյուրականի աստղադիտարանում հայտնաբերված RNO 54 ֆուօրը եզակի օբյեկտ է, քանի որ հանդիսանում է մինչ այժմ հայտնաբերված ամենածեր ֆուօրը: Այս օրինակով կարելի է եզրակացնել, թե ինչ տեսք կարող են ունենալ ֆուօր տիպի օբյեկտները բռնկումից շատ տարիներ անց, և ինչպես են փոխվում նրանց ակտիվության նշանները: Դա կարևոր է այս օբյեկտների մոդելավորման և վաղ փուլերում աստղային էվոլյուցիայի տեսության զարգացման համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը։

««Ֆուօր», անվանումն առաջարկվել է Վիկտոր Համբարձումյանի կողմից 1971 թվականին: Մեր գիտական խումբն այս թեմայով զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ և զգալի առաջընթաց է գրանցել այդ օբյեկտների որոնման և ուսումնասիրության գործում»,- նշեց Տիգրան Մաղաքյանը:

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի ընդհանուր գիտահետազոտական ուղղության շրջանակներում, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տրամադրված «Էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ երիտասարդ աստղային օբյեկտներ» թեմատիկ դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։ Ինչպես նշեց դոկտոր Տիգրան Մաղաքյանը, Ծրագրի ընթացքում հայտնաբերվել են զգալի թվով այլ ժայթքող աստղեր, այդ թվում՝ ֆուօրանման աստղեր։ Աշխատանքն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Հատուկ Աստղաֆիզիկական Աստղադիտարանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադոյի համալսարանի գործընկերների մասնակցությամբ:

Աշխատանքի արդյուքները տպագրվել են հեղինակավոր աստղագիտական «Astronomy & Astrophysics» ամսագրում (Magakian T. Y., Movsessian T. A., Andreasyan H. R., Moiseev A. V. and Uklein R. I., 2023, A&A 675 A79; DOI 10.1051/0004-6361/202346451):

«Հոդվածի նախնական տպագրության հրապարակումից մի քանի ամիս անց մենք նամակ ստացանք ամերիկացի գործընկերներից, որոնք նույնպես ուշադրություն են դարձրել այս օբյեկտի վրա: Նրանք լիովին համաձայնեցին մեր եզրակացությունների հետ և իրենց աշխատանքում հղում են կատարել մեր հետազոտությանը»,- ասաց Տիգրան Մաղաքյանը (RNO 54: A Previously Unappreciated FU Ori Star, Lynne A. Hillenbrand, Adolfo Carvalho, Jan van Roestel, and Kishalay De, The Astrophysical Journal Letters, Volume 958, Number 2, L27, DOI 10.3847/2041-8213/ad0be0)։

«Մենք նաև Հարավային Կորեայի գործընկերներից ժայթքող աստղերի ամբողջական կատալոգի կազմման աշխատանքներին մասնակցելու հրավեր ենք ստացել»,- ասաց նա։

Այս աշխատանքում մշտական մասնակցություն են ունեցել Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Մովսիսյանը և գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ: