Պատրոն Դավո անունով հայտնի գործարարը ՀՀ-ին ավիացիոն տեխնիկա է նվիրում

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Լեյա» և «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերությունները իրենց պատկանող 30 մլն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, որպես նվիրատվություն, փոխանցում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Կառավարությունում գույքի հանձման և ընդունման նախագիծ է մշակվել։ Factor.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:

«Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ։

Հիշեցնենք` Դավիթ Գալստյանն անցնում է, այսպես ասած, անպիտան հրթիռների գործով։ Նա գործի շրջանակներում կալանավորվել էր, ավելի ուշ ազատ արձակվել՝ 40 միլիոն դրամ գրավի դիմաց։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Գալստյանն այս մեղադրանքը չի ընդունում՝ նշելով, որ մատակարարել է պայմանագրով նշված սպառազինությունը։

Նարեկ Կիրակոսյան