ԲՏԱՆ նախկին պաշտոնյայի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեից անհարկի հատկացվել է 360 մլն ՀՀ դրամ. ՀԿԿ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով  սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար․ հայտնում են ՀԿԿ-ից։

«Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ խախտվել է պետության կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, նշված կարգի խախտմամբ կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնցով նախատեսված աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը բացակայել է, իսկ ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ)»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է , որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: