Նոր աշխատավարձ, նոր բնակարան և հին բնակարանի վաճառք․ Աննա Հակոբյանի ձեռքբերումները 2024-ին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եկամուտները 2024 թվականին 2023-ի համեմատ շեշտակի ավելացել են։ Նա սկսել է աշխատավարձ ստանալ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից՝ ամսական մոտ 1․3 մլն դրամ։

Ըստ Հակոբյանի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ նա 2024-ին «Իմ քայլ»-ից ստացել է ընդհանուր 13 մլն դրամ աշխատավարձ։ Նա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2024-ի մարտին, իսկ մինչ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Նկատենք, որ նախորդ տարիներին Հակոբյանը հիմնադրամից որևէ եկամուտ չի հայտարարագրել։

Աննա Հակոբյանի ընդհանուր եկամուտը 2024-ին 105․9 մլն դրամ է եղել․ բացի «Իմ քայլ»-ից նա աշխատավարձ է ստացել նաև «Դարեսկիզբ» ընկերությունից՝ 2․5 մլն դրամ, «Ամերիաբանկից» վերցրել է 44․4 մլն դրամ վարկ՝ ամուսնու հետ համատեղ, ևս 45․5 մլն դրամ ստացել է Մարինա Ալբերտի Ռուդսից՝ գույքի վաճառքի դիմաց, նաև 201․6 հազար դրամ ստացել է հիփոթեքի եկամտահարկի վերադարձ։

Factor.am-ն արդեն գրել է, որ Նիկոլ Փաշինյանը «Իջևանատուն» ՓԲԸ-ին 49․3 մլն դրամ փոխառություն է տվել՝ նոր կառուցվող շենքում բնակարանի գնման նպատակով (ընկերությունը բնակելի համալիր է կառուցում Արաբկիրում)։ Այս ընկերությանը նույն չափով փոխառության տրամադրում հայտարարագրել է նաև Աննա Հակոբյանը։ Այսինքն՝ նա այդ բնակարանի համասեփականատեր է լինելու։

Մինչ այս Հակոբյանն ուներ 2 բնակարան Երևանում․ 2005 թվականից նրան միանձնյա պատկանում էր Շենգավիթի բնակարանը և 2006-ին 4/9-րդ բաժնային սեփականությամբ բնակարան ժառանգություն է ստացել։ 2024-ի փետրվարին Հակոբյանը Շենգավիթի բնակարանը վաճառել է Ռուդսին, ինչպես նշել ենք վերևում՝ 45․5 մլն դրամով։

Ուշագրավ է, որ Հակոբյանը, ունենալով նման եկամուտ, միաժամանակ հիփոթեքային վարկ է վերցրել Արաբկիրում ապագա բնակարանի գնման համար և օգտվում է եկամտահարակի վերադարձի արտոնությունից։

2024-ին նա բանկում ավանդ է դրել՝ 40 հազար դոլար և 10 մլն դրամ։ Թե ինչքա՞ն է այս ավանդների տոկոսադրույքը, հայտարարագրում այդ տեղեկությունը չկա։ Հակոբյանն ավանդներից ստացած եկամուտ չի հայտարարագրել։

Վարչապետի կնոջ բանկային հաշվին 2024-ի տարեվերջին եղել է 3․6 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 8500 դոլար և 650 հազար դրամ։

Նա ունի 2009-2010 թվականներին գնված 3 ավտոմեքենա՝ NISSAN, RENAULT և VAZ մակնիշների։

Աննա Հակոբյանը 2009-ից Շողեր Մաթևոսյանի հետ հավասար բաժնեմասով «Մեր տպարանը» ՍՊԸ-ի համասեփականատեր է (ներդրումը՝ 25 հազար դրամ)։

Հավելենք նաև, որ Հակոբյանը հայտարարագրի՝ 2 մլն դրամը գերազանցող նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույքերի բաժնում չի նշել ամուսնուն որպես նվեր տրված 6 մլն դրամը։ Այդ փաստը հայտարարագրել էր Նիկոլ Փաշինյանը։

 

Գայանե Խաչատրյան