Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որն այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ։ Հաղորդվում է նաև, որ նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-2018 թվականների ընթացքում ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 4.921.302.379 ՀՀ դրամի չափով՝ ապօրինի եղանակով ստացված եկամուտները։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս մերձավոր ազգականների անվամբ 2004-2018 թվականների ընթացքում գրանցվել է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող՝ հիշյալ պաշտոնյային փաստացի պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ ընդհանուր կազմել է ավելի քան 4.843.530.000 ՀՀ դրամ: Բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ևս 10 անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, պարզվել է, որ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է նրանց կողմից ստացված եկամուտներից։

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև գործարար Սիլվա Համբարձումյանից 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով, որոնք քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։