«Փաշինյա՞նն է պահել այս ազգին, թե՞ եկեղեցին, չկա այնպիսի հարց, որին չի կարող խառնվել Հայ եկեղեցին». աստվածաբան

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ով գտնի սրբապիղծ սրբազան, թող հարցը լուծի»,- Factor TV-ի հարցին ի պատասխան այսպես մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի գրառումն աստվածաբան Վարդան Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է եկեղեցուն և եկեղեցականներին վերաբերող գրառումներ է կատարում։ Այսօր ևս վարչապետը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կուսակրոնությունը խախտած հոգևոր հայրերին.

«Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։ Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29-ի իմ մի գրառման արձագանքը հետևյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։ Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»,- գրել է նա։

«Նախ թող գտնի սրբապիղծ, հետո, եթե ուժը պատի, թող փորձի հարցը լուծել։ Իրեն հաջողություն եմ մաղթում»,- նշեց Խաչատրյանը։

Մայր Աթոռը գրառումների մասով պաշտոնական որևէ արձագանք չի տվել։ Այս մասով Խաչատրյանը համաձայն է եկեղեցու որդեգրած քաղաքականության հետ. «Ո՞վ իրավունք ունի թելադրելու, թե Մայր Աթոռն ինչ պետք է անի կամ ում արձագանքի, չկա նման ուժ»։

Factor TV-ի հարցին՝ իսկ հնարավո՞ր է այլ ճանապարհներով հոգևորականների մասին տեղեկություններ հրապարակվեն առաջիկայում, աստվածաբանը շեշտեց.

«Դա կարող է լինել ԱԱԾ-ի կողմից, որը, եթե տրամադրի վարչապետին, ինչի իրավունքը չունի, և եթե Փաշինյանն այդ տվյալները հրապարակի, կրկին իրավունք չի ունենա։ Կուսակրոնն էլ անձնական կյանքի պաշտպանության իրավունք ունի։ Եկեղեցին է այս ազգի տերն ու տիրականը, Փաշինյա՞նն է պահել այս ազգին, թե՞ եկեղեցին, չկա այնպիսի հարց, որին չի կարող խառնվել Հայ եկեղեցին»։

Ռոզա Վարդանյան