Գրառման մասին հարցեր չեն հնչել. ուսանողը` Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԵՊՀ, հանդես էր գալիս բանախոսությամբ՝ իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ»,- Մայր բուհում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Factor TV-ի հետ զրույցում ասաց ուսանողներից Պապին Բաղդասարյանը։ 

«Ես հարց չեմ տվել, բայց հարցերը հնչել են իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ»,- ասաց հանդիպման մասնակից ուսանողը։ 

Հստակեցնող հարցին՝ Փաշինյանի՝ վեջին օրերին եկեղեցականների վերաբերյալ աղմկահարույց գրառումների մասին հարց չի՞ հնչել, Պապին Բաղդասարյանն ասաց՝ ոչ, ուսանողները նման հարցեր չեն բարձրացրել։

«Յուրաքանչյուր ուսանող կարող էր հղել այն հարցերը, որոնք ցանկանում էր, քանի որ շփումն ազատ էր, բայց ուսանողությունը հիմնական հարցերը հղում էր բանախոսության թեմայի հետ կապված։ Բավականին դրական էր հանդիպումը»,- նշեց ուսանողը։

Նշենք, որ Փաշինյանը ԵՊՀ էր այցելել՝ մասնակցելու օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայի բացմանը, ապա՝ հանդիպելու ուսանողների հետ։ Նիկոլ Փաշինյանն ինչպես ԵՊՀ մտնելիս, այնպես էլ հեռանալիս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան