Կաթի կուժ, շաքարաման և պղնձե քանդակ․ Ալեն Սիմոնյանը թանկարժեք նվերներ է ստացել

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Կիպրոսի Ներկայուցիցչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն կղզու պատկերով պղնձե քանդակ է նվիրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ալեն Սիմոնյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։ 

Ալեն Սիմոնյանը նվերը ստացել է մայիսի 19-ին՝ Կիպրսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ։ Նվերի արժեքը կազմել է 100,280 դրամ։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի նվերների հաշվառման ձևաթղթում նշվում է, որ արժեքի գնահատման համար հիմք են հանդիսացել կիպրոսցի գործընկերների տված տեղեկությունները։ 

Մայիսին Ալեն Սիմոնյանը ևս երկու նվեր է հաշվառել ԿԿՀ։ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովը թեյաման, կաթի կուժ, շաքարաման և 6 բաժակ՝ ափսեներով նվիրել է Սիմոնյանին։ ԱԺ նախագահը նվերը ստացել է մայիսի 12-16-ը Աստանա կատարած այցի շրջանակում։ Նվերի արժեքը գնահատվել է 113, 400 դրամ։ 

Նույն այցի շրջանակում Սիմոնյանը 187 հազար դրամանոց ազգային հագուստ (գլխարկ և պատմուճան) է նվեր ստացել Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևից։ Արժեքի գնահատման համար հիմք է հանդիսացել ղազախ գործընկերների կողից փոխանցված տեղեկատվությունը։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

 

Անի Թամրազյան