ԲԴԽ երկու անդամ ինքնաբացարկ է հայտնել Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների գործով

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամ՝ Քրիստինե Մկոյանը և Կարեն Թումանյանն ինքնաբացարկ են հայտնել Վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանի, Կարեն Ավետիսյանի և նույն դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանի գործով։

Քրիստինե Մկոյանը հայտնել է, որ նախկինում որպես դատավոր առնչվել է այն գործին, որի կապակցությամբ կարգապահական վարույթ է հարուցվել դատավորների նկատմամբ, իսկ Կարեն Թումանյանը հայտնել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Հրաչ Այվազյանի հետ։

ԲԴԽ-ն ինքնաբացարկի երկու միջնորդություններն էլ բավարարել է։

Այսօր հրավիրված ԲԴԽ նիստին կարգապահական գործով անցնող դատավորները չէին ներկայացել։ Նրանց ներկայացուցիչ,փաստաբան Գնել Մուղնեցյանը գրությամբ ԲԴԽ-ին հայտնել էր, որ այլ ծանրաբեռնվածություն ունի, այդ պատճառով ԲԴԽ-ն որոշում կայացրեց հետաձգել նիստը։

Հիշեցնենք՝ Factor TV-ն մայիսի 20-ին գրել էր այն մասին, որ կարգապահական վարույթը հարուցվել է դատական ակտերից մեկով իրավական նորմին Վերաքննիչ վարչական դատարանի դատական կազմի կողմից տրված մեկնաբանության հետ։

Թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Դատական օրենսգրքով սահմանվում է, որ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

Թե տվյալ դեպքում դատավորի դատական ակտում ինչն է դիտարկվում որպես կարգապահական խախտում, մեզ հայտնի չէ, քանի որ ԲԴԽ միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարի ներկայացուցիչները դեռևս չեն ներկայացրել միջնորդությունը։

Նշենք նաև, որ գործը, որով կայացված որոշումը հանգեցրել է կարգապահական վարույթ հարուցելուն, նախագահել է դատավոր Հրաչ Ակվազյանը, իսկ Ռուստամ Մախմուդյանը և Կարեն Ավետիսյանը եղել են դատական կազմի դատավորներ։

 

Արաքս Մամուլյան