ԵՊՀ ռեկտորը` Փաշինյանի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
Բոլորը

«Այսօր բացում ենք օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հենց այս միջոցառմամբ էլ պայմանավորված էր Փաշինյանի այցը Մայր բուհ՝ հարցին ի պատասխան ավելացրեց ռեկտորը։

Հովհաննիսյանը հերքեց լուրերը, թե ուսանողներին նախապես հարցեր են տրվել, որ հնչեցնեն վարչապետի հետ հանդիպմանը։ Ռեկտորը պնդեց՝ ուսանողներն ազատ են և կարող են հնչեցնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։ Հանդիպմանը, սակայն, մասնակցելու հնարավորություն են ունեցել այն ուսանողները, որոնց անունները ֆակուլտետներն են տրամադրել։

ԵՊՀ ռեկտորից՝ որպես աստվածաբանի, հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելու վերաբերյալ:

«Նման հարցերի չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր այլ առիթով ենք այստեղ։ Ես իրավունք ունեմ չպատասխանելու այդ հարցին և չեմ պատասխանում: Ես այստեղ եմ որպես ռեկտոր և ոչ թե որպես աստվածաբան»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ լաբորատորիայի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է ունեցել ԵՊՀ-ում, որը լրատվամիջոցների համար լուսաբանման ենթակա չէր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան