Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում ԱԺ նախագահին հասանելիք 50 մլն դրամը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Նախորդ ամիս խորհրդարանում քննարկվեց ՀՀ գլխավոր դատախազի տարեկան զեկույցը։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ԱԺ աշխատակազմի կատարած որոշ գնումներ թափանցիկության խնդիր ունեն։

«Հանրային հաշվետվողականություն չկա, «Մանկան» խանութ-սրահից գնումներ է իրականացնում ԱԺ-ն իր կարիքների համար, օրորոցային շնիկ, փափուկ խաղալիք, խաղալիք տիկնիկ և այլ գնումներ է անում։ Չկա թափանցիկություն»,-ասել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամվորը։

Ալեն Սիմոնյանն արձագանքել էր պատասխան ելույթով․ «ԱԺ նախագահն ունի X քանակով բյուջե, որը պետության կողմից տրամադրված է։ Նախագահն իր որոշումով օգտագործում է։ Դա մեր կողմից բերված չի եղել, դա կա ԱԺ-ի ստեղծման սկզբից։ Այդ բյուջեից ես բազմաթիվ գումարներ եմ ծախսել, վճարել եմ շատ մարդկանց վիրահատության համար, շատ անապահով ընտանիքներ դիմել են, որոնց օգնություն եմ տրամադրել։ Հետաքրքրվե՛ք, դրա հաշվետվությո՛ւնը ստացեք»։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե որքան է կազմում ԱԺ նախագահի համար նախատեսված բյուջեն և որ ուղղություններով է այն ծախսվել։ ԱԺ աշխատակազմից փոխնցել են, որ ԱԺ նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ տարեկան ոչ ավելի քան 50 մլն դրամը։ «2025 թվականի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայեցողությամբ պահուստային ֆոնդից գումարներ են հատկացվել առողջապահական, կրթական և սոցալական ուղղություններով»,- նշված է գրավոր պատասխանում։

Ուշագրավ է, որ չնայած թափանցիկության մասին Ալեն Սիմոնյանի կոչերին՝ ԱԺ աշխատակազմը ճիշտ հակառակն է անում և մանրամասն հաշվետվություն չի տրամադրում ծախսված գումարների վերաբերյալ։

Նարեկ Կիրակոսյան